Home / Հայաստան / Ոչ թե գործարք, այլ գործընթաց ՀՀԿ-ի, ՀԱԿ-ի և ինչ-որ ուժի միջև. փորձագետ

Ոչ թե գործարք, այլ գործընթաց ՀՀԿ-ի, ՀԱԿ-ի և ինչ-որ ուժի միջև. փորձագետ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև գործարք չկա:

«Որովհետև դա ենթադրում է ինչ-որ գործողությունների գրավոր կամ բանավոր համաձայնեցված պայմանավորվածություն, որը ես և ոչ ոք չի տեսել: Բայց ես տեսնում եմ, որ ինչ-որ գործընթաց կա ՀՀԿ-ի, ՀԱԿ-ի և ինչ-որ մի որոշակի ուժի միջև»,- ասել է Բադալյանը:

«Առավոտի» ճշտող հարցին, թե`որոշակի ուժ ասելով նկատի ունի որևէ այլ պետության, փորձագետը դրական պատասխանեց ու շարունակեց, թե ինքն ընթացող պրոցեսներն այդպես է հասկանում, փորձագետը դրական է պատասխանել ու շարունակել, որ ինքը գործընթացներն այդպես է հասկանում:

«Որովհետև չի կարողանում հասկանալ` քաղաքապետարանն ապրիլի 13-ին հայտարարում է, որ Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքը չի կարող արտոնել, իսկ ապրիլի 26-ին փոխում է որոշումը: Այդ 13 օրվա մեջ այդ ի՞նչ տեղի ունեցավ: Եվ եթե զարգացումները ոչ թե կոնկրետ , այլ ընդհանուր կտրվածքով ես դիտարկում, դեռ փետրվարից սկսած`ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունները, որոնք ցնցող եղան և դարձան քննարկման առարկա, Սերժ Սարգսյանի հայտարարություններն ու հանձնարարականները, ԱՄՆ պետդեպարտամենտի խիստ զեկույցը Հայաստանի վերաբերյալ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան և հանդիպումների ցանկն ու հայտարարությունները, ապա ակնհայտ է, որ ինչ-որ գործընթաց կա: Դրանք ես տեսնում եմ: Նման բաները պատահական լինել չեն կարող: Եվ, իմ կարծիքով, այստեղ ավելի հեռուն գնացող խնդիրներ են լուծվում, քան ընդամենը Ազատության հրապարակը բացելը կամ նույնիսկ քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Ըստ իս, այստեղ այլ պրոցես է գնում, և երեք կողմերն էլ իրենց խնդիրներն են լուծում , և եկել է մի պահ, երբ ամեն մեկի շահը տվյալ պահին համընկնում է, իսկ հասարակությանը թվում է, թե ահա`կողմերի միջև գործարք  է կնքվել: Իսկ քաղաքական տեխնոլոգիայի իմաստով դրանք`գործարքն ու երկխոսությունը, տարբեր բաներ են»,- նշել է Բադալյանը:

Tekali Taxi