Home / Հայաստան / Որոնելով կնոջը` հայաստանցին սպանել է նրա որդուն

Որոնելով կնոջը` հայաստանցին սպանել է նրա որդուն

Ապրիլի սկզբին 37-ամյա կինը, հոգնելով 42-ամյա տաքարյուն հայաստանցի ամուսնու մշտական խանդի տեսարաններից, որոշել է հեռավոր շրջանից  տեղափոխվել մարզկենտրեն` Դոնի Ռոստով` իր բիզնեսը թողնելով քաղաքացիական ամուսնուն, գրում է kp.ru-ն:

Ըստ պարբերականի` ապրիլի 29-ին, կնոջ գտնվելու վայրի մասին որևէ բան իմանալու այլ տարբերակ չգտնելով, տղամարդը որոշել է տեղեկություններ ստանալ կնոջ մասին նրա որդուց, ով ապրում էր նույն գյուղում տատիկի հետ: Նա ներխուժել է թոշակառու կնոջ տուն, վերցրել դեռահաս տղային և մեքենայով տարել նրան տնից 200 կմ հեռավորության վրա գտնվող անտառ:

Ճանապարհին խոչընդոտի բախվելով` մեքենան կանգ է առել: Տղամարդը հարձակվել է դպրոցահասակ տղայի վրա և դանակի սպառնալիքով պահանջել պատմել, թե որտեղ է գտնվում մայրը: Որևէ հստակ պատասխան չստանալով` նա սկսել է հարվածներ հասցնել երեխային: Տղան կորցրել է գիտակցությունը և մի քանի րոպե անց մահացել:

Տեսնելով, որ տղան դադարել է շնչել` տղամարդը սկսել է իր երակները կտրել, սակայն հրաժարվել է ինքնասպանություն գործելու մտադրությունից և գնացել տեղի ոստիկանական վարչություն` մեղայականով:

Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Tekali Taxi