Home / Հայաստան / Պսակադրություն հայկական բանտում (լուսանկարներ)

Պսակադրություն հայկական բանտում (լուսանկարներ)

Մայիսի 6-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի «Սուրբ Սարգիս» անունը կրող մատուռում քրեակատարողական ծառայության հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ և ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Սարգսյանի աջակցությամբ տեղի ունեցավ քրեակատարողական հիմնարկներում նախադեպը չունեցող արարողություն:

Դատապարտյալ Արսեն Համբարձումյանը իր կյանքը կապեց Լիլիթ Իսրայելյանի հետ:

Պսակադրությանը մասնակցում էին նաև նորապսակների հարազատները, հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության լրատվական ծառայությունից:

Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը յոթ օր կարճաժամկետ մեկնում է տրամադրել Արսենին` որպես հետ ամուսնական արձակուրդ:

Դատապարտյալ Արսեն Համբարձումյանի պատժի կրման օրացուցային ավարտին մնացել է շուրջ երկու տարի:

Tekali Taxi