Home / Հայաստան / ՀԱԿ-ում երկու ցուցա՞կ են պատրաստում

ՀԱԿ-ում երկու ցուցա՞կ են պատրաստում

Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ներքին կարգով հանձնարարել է պատրաստել վստահված անձանց ցուցակ`հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններին պատրաստ լինելու նպատակով, գրում է «168 ժամ» պարբերականը:

«Ներկայիս քաղաքական իրավիճակում այս տեղեկությունը, մեղմ ասած, անհավանական է թվում, և բացառված չէ, որ այն շրջանառության մեջ է դրվել զուտ քարոզչական նպատակներով` մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքի մասնակիցներին «հուսադրելու» համար: Մեր տեղեկություններով, այս օրերին ՀԱԿ-ում իրականում կազմում են մեկ այլ ցուցակ, որը հնարավոր է`հրապարակվի նույն մայիսի 31-ի հանրահավաքում: Ըստ այդմ, ՀԱԿ-ում ստեղծվում է մի աշխատանքային խումբ, որը պետք է ֆորմալ բանակցություններ վարի իշխանությունների հետ`քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո երկխոսության պաշտոնական մեկնարկից հետո: Մեր տեղեկություններով, այդ խումբը կազմված կլինի ՀԱԿ անդամ հիմնական կուսակցությունների մեկական ներկայացուցիչներից»:

Tekali Taxi