Home / Հայաստան / Սյունիքում նախատեսում են ոսկու կորզման գործարան կառուցել

Սյունիքում նախատեսում են ոսկու կորզման գործարան կառուցել

Սյունիքի մարզի Շենթաղ գյուղում արդեն երրորդ տարին է `«Թի էս Սի Արմենիա» ՍՊԸ-ն ուսումնասիրություններ է իրականացնում ոսկու և բազմատեղային հանքավայր հայտնաբերելու ուղղությամբ, գրում է «Երկիր» օրաթերթը:

Շենթաղի համայնքապետ Երջանիկ Մուսայելյանը օրաթերթին հայտնել է, որ ավագանու որոշմամբ ընկերությանը հանձնել են 2300 հա հողատարածք:

«Ուսումնասիրություններն ավարտվելու են 2012թ. հոկտեմբերին: «Այդ տարածքի միայն 1600 հեկտարն է համարվում գյուղնշանակության, և յուրաքանչյուր մեկ հեկտարի դիմաց համայնքի բյուջե մուտք է արվում 5000 դրամ»,- ասաց  Մուսայելյանը և հավելեց, որ թեև տարածքը տվել են վարձակալության, սակայն, ըստ պայմանագրի, այն պետք է օգտագործվի նաև որպես խոտհարք ու արոտավայր:

Խոսակցություններ են շրջանառվում, թե հանքավայրի  տերերը հնդիկներ են, ովքեր նախատեսում են ոչ միայն շահագործել հանքավայրը, այլ նաև հենց տեղում ոսկու կորզման գործարան կառուցել, որն էլ, իր հերթին կունենա պոչամբար: Շենթաղի համայնքապետը նույնպես հաստատեց այդ լուրը, սակայն հավելեց, որ ամեն ինչ պարզ կդառնա միայն ուսումնասիրություններից հետո:

Մուսայելյանը համոզված է, որ հանքավայրի շահագործման դեպքում, ինչպես Շենթաղից, այնպես էլ Լորից, Գետաթաղից և Դարաբասից այնտեղ կաշխատեն 300-400 հոգի»:

Tekali Taxi