Home / Հայաստան / Բեն Լադենի երեխաները Օբամային դատարան են ուղարկում

Բեն Լադենի երեխաները Օբամային դատարան են ուղարկում

«Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի երեխաներն իրենց հոր սպանությունը հանցագործություն են համարում, որի համար պետք է անձամբ պատասպան տա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Իսլամիստական կայքերից մեկում տեղադրված հայտարարության մեջ Բեն Լադենի որդիները ասում են, որ ԱՄՆ-ն խախտել է միջազգային իրավունքի նորմերը, քանի որ իրենց հայրն այդպես էլ դատարանի առջև չի կանգնել:

«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի նախագահը իրավաբանական պատասխանատվություն է կրում այս ամենի համար և պետք է դատարանին բացատրություններ ներկայացնի մեր անհայտացած հոր ճակատագրի վերաբերյալ: Նման կարևորություն և դիրք ունեցող անձից ազատվելու ձևը, որ նրանք ընտրել էին` նետելով նրա մարմինը ծովի մեջ, ոչ միայն նվաստացնում է նրա ընտանիքը և համախոհներին, այլ նաև վիրավորում է միլիոնավոր մահմեդականների կրոնական զգացմունքները»,- ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi