Home / Հայաստան / Բժիշկներն ազատվել են աշխատանքից սխալ վիրահատություն սկսելու համար

Բժիշկներն ազատվել են աշխատանքից սխալ վիրահատություն սկսելու համար

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ մայիսի 3-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբուժական և վիրահատական բաժանմունքներում աշխատակիցների կողմից թույլ տրված բացթողումների և սխալների հետևանքով անհիմն վիրահատական միջամտություն կատարելու համար   աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ, անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթևոսյանը և վիրահատարանի բուժքույր, անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:

Բժշկական կենտրոնի տնօրեն Ն.Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն և առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին,  մանկության գծով օգնական Ա. Հարությունյանին և մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գևորգյանին:

Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի  ավագ բուժքույր Ա. Հարությունյանը  ազատվել են զբաղեցրած պաշտոնից`  թողնելով  աշխատելու Ա. Կարապետյանին որպես վիրաբույժ և Ա. Հարությունյանին որպես բուժքույր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը

Ավելի վաղ պարզվել էր, որ  Ախուրյանի բնակիչ, 2006թ. ծնված Նարեկ Դանիելյանը 2008թ. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թոքի վիրահատության է ենթարկվել: Ծնողները նրան իրենց նախաձեռնությամբ բերել են բժշկական կենտրոն` ներկա առողջական վիճակը գնահատելու:

Միևնույն ժամանակ, վիրահատության է նախապատրաստվել 2004թ. ծնված Էջմիածնի բնակիչ  Գևորգ Մովսիսյանը:

Բուժանձնակազմի անփութության հետևանքով վիրահատարան է տեղափոխվել ոչ թե Գևորգ Մովսիսյանը, այլ  Նարեկ Դանիելյանը, ում և նախապատրաստել են վիրահատության և շատ արագ կասեցրել:

Tekali Taxi