Home / Հայաստան / ՀԱԿ-ը մայիսի 31-ի հանրահավաքի համար դիմել է քաղաքապետարան

ՀԱԿ-ը մայիսի 31-ի հանրահավաքի համար դիմել է քաղաքապետարան

Քիչ առաջ Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան մայիսի 31-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հանրահավաք և երթ անցկացնելու վերաբերյալ: Համաձայն հայտի` երթը պետք է անցնի Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Թումանյան-Ազատության հրապարակ երթուղիով:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը:

«72 ժամվա ընթացքում, համաձայն օրենքի, պետք է տեղի ունենա քննրակում, որից հետո քաղաքապետարանը պետք է որոշում կայացնի` հայտն ի գիտություն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ»,- ասել է Առաքելյանը:

Հիշեցնենք, որ շուրջ երեք տարի ՀԱԿ-ին թույլ չէին տալիս հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, սակայն վերջին` ապրիլի 28-ի հանրահավաքը երեք տարվա մեջ առաջին անգամ քաղաքապետարանի կողմից ընդունվել էր ի գիտություն, ինչը Հայ Ազգային Կոնգրեսը համարում է իր կողմից առաջ քաշած առանցքային երեք պահանջներից մեկի իրականացումն իշխանությունների կողմից:

Tekali Taxi