Home / Հայաստան / Հայաստանի իշխանությունները մերժել են Համմարբերգի առաջարկը

Հայաստանի իշխանությունները մերժել են Համմարբերգի առաջարկը

Մայիսի 9-ին հրապարակած զեկույցում` ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը` ի թիվս այլ խորհուրդների, նաև հայտնել էր, որ կարևոր կլինի, որպեսզի ՀՀ իշխանությունները ստեղծեն մի հանձնաժողով, որը կլինի իրապես անկախ և որը վերահսկողություն կիրականացնի իրավապահ մարմինների վրա` այսպիսով բարձրացնելով վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ: Իր առաջարկը Համմարբերգը հիմնավորել է անպատժելիության մթնոլորտի դեմ պայքարելու կարևորությամբ: Հանձնաժողովը պետք է ունենա մի շարք լիազորություններ, այդ թվում նաև մարդու իրավունքների լուրջ խախտումների դեպքում քննություն իրականացնելու հնարավորություն:

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է, որ Համմարբերգին ուղղված պատասխան նամակում, սակայն, ՀՀ իշխանությունները փաստացի մերժել են այդ առաջարկը: ՀՀ իշխանությունները նշել են, որ իրենք բարեփոխումներ են իրականացնում իրավապահ համակարգում, և նման հանձնաժողովի մասին վաղաժամ է խոսել:

Tekali Taxi