Home / Հայաստան / Սլովակիայում մարդակերի են բերման ենթարկել

Սլովակիայում մարդակերի են բերման ենթարկել

Սլովակիայի ոստիկանությունը ձերբակալել է մարդակերության մեջ կասկածվողի, ով իր զոհերին փնտրում էր ինքնասպան լինելու մտադրություն ունեցող համացանցի օգտատերերի մեջ:

Կասկածյալը ձերբակալվել է այն բանից հետո, երբ համոզել է ինքնասպան լինել ցանկացող շվեյցարիայի քաղաքացուն իր զոհը դառնալ: Սակայն շվեյցարացին փոխել է մտադրությունը և ոստիկանությանը պատմել մարդակերի մասին:

Կասկածյալի մասին հայտնում են միայն այն, որ նա 43 տարեկան է, բնակվում է Սլովակիայի Սոկոլ գյուղում և երկու երիտասարդ աղջիկ ունի:

Ձերբակալության նպատակով իրականացվող գործողությունների ժամանակ տղամարդը կրակել է ոստիկանների ուղղությամբ` ծանր վիրավորելով նրանցից մեկին: Բերման ենթարկվելուց հետո կասկածյալը ոչ մի բառ չի արտաբերել, հաղորդում է AP-ին:

Tekali Taxi