Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Քադաֆին «հարություն է առել»

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Քադաֆին «հարություն է առել»

Լիբիական հեռուստաալիքը ցուցադրել է երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի և տեղի ցեղերի առաջնորդների հանդիպման մասին պատմող տեսանյութ: Նշենք, որ իր որդու մահից հետո վերջին երկու շաբաթների ընթացքում Քադաֆին հանրության առջև չէր հայտնվել:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էին Լիբիայի պաշտոնատար անձինք, հրամանատար Քադաֆին չէր հայտնվում եթերում որդու և թոռների մահվան կապակցությամբ հայտարարված սգի պատճառով:

Միաժամանակ ԶԼՄ-ներում սկսել էին լուրեր շրջանառվել այն մասին, որ Քադաֆին վիրավորվել կամ մահացել է ՆԱՏՕ-ի ռմբակոծումների արդյունքում:

Ցեղերի առաջնորդների հետ հանդիպումը տեղի է ունեցել Տրիպոլիի հյուրանոցներից մեկում: Սակայն տեսանյութի նկարահանման ամսաթվի մասին հստակ որևէ բան հնարավոր չէ ասել: Այս առնչությամբ, լրատվամիջոցները չեն բացառում  տեսանյութի` շատ ավելի վաղ նկարահանված լինելու հանգամանքը:

Հյուրանոցում գտնվող արտասահմանցի լրագրողներին արգելել են դուրս գալ սենյակներից, ինչը կարող է անուղղակիորեն վկայել Քադաֆիի հանդիպման մասին: Սակայն լրագրողներից ոչ ոք անձամբ չի տեսել հրամանատարին և չի կարող հաստատել, որ նա կենդանի է կամ էլ առողջ, նշում է The Daily Mail-ը:

Tekali Taxi