Home / Հայաստան / «Ալ Ղաիդան» վրե՞ժ է լուծում բեն Լադենի մահվան համար

«Ալ Ղաիդան» վրե՞ժ է լուծում բեն Լադենի մահվան համար

Պակիստանի հյուսիս արևմտյան հատվածում գտնվող Շաբքադար քաղաքի ուսումնառազմական կենտրոնում կրկնակի ահաբեկչության հետևանքով նվազագույնը 70 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Նախնական տեղեկությունների համաձայն, պայթուցիկները գործի են դրվել մահապարտ-ահաբեկիչների կողմից: Մահացածների մեծ մասը գրոհայինների դեմ պայքար ծավալող զինվորական ուժերի ներկայացուցիչներ էին:

Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում իրականացված պայթյունների պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: Ավելի վաղ «Ալ Ղաիդան» հայտարարել էր, որ վրեժ է լուծելու Պակիստանից իր առաջնորդ Ուսամա բեն Լադենի մահվան համար:

Tekali Taxi