Home / Հայաստան / Հանրահայտ ֆուտբոլիստի որդուն ձերբակալել են թմրանյութերի վաճառքի կասկածանքով

Հանրահայտ ֆուտբոլիստի որդուն ձերբակալել են թմրանյութերի վաճառքի կասկածանքով

Ռուսաստանյան «Տերեկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, հանրահայտ հոլանդացի ֆուտբոլիստ Ռուուդ Գուլիտի որդին ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի կասկածանքով, հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը`հղում կատարելով հոլանդական ԶԼՄ-ներին:

20-ամյա երիտասարդին բերման են ենթարկել Իտալիայի հյուսիսում գտնվող Լեկո քաղաքում այն պահին, երբ վերջինս մարիխուանայի փաթեթը մեկ այլ երիտասարդի էր փոխանցում:

Գուլիտի որդու տան հետախուզման ընթացքում 280 գրամ հաշիշ, 80 գրամ մարիխուանա, ինչպես նաև թմրանյութերը փաթեթավորելու համար նախատեսված սարք է հայտնաբերվել: Ըստ հոլանդական De Telegraaf-ի, երիտասարդը երկար ժամանակ գտնվում էր իտալական ոստիկանության հսկողության տակ: Մինչ այժմ  Գուլիտի որդին քրեական պատասխանատվության երբեք չէր ենթարկվել:

Tekali Taxi