Home / Հայաստան / Հատուկ քննչականը պարզում է մարտի 1-ն զոհված Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները

Հատուկ քննչականը պարզում է մարտի 1-ն զոհված Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՔԾ-ի պաշտոնական կայքը:

Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ վերջինս հրազենային մարմնական վնասվածք ստանալուց հետո Մաշտոցի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտակայքից քրեական գործով չպարզված սպիտակ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 2 կլինիկական հիվանդանոց:

Նախաքննական մարմինը խնդրում է «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ ունեցող, ինչպես նաև վերը նշված դեպքին ականատես անձանց դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Tekali Taxi