Home / Հայաստան / Ղարաբաղի սահմանին կրակոցները Ադրբեջանում աճող դժգոհության արդյունք են, կարծում է Կիրո Մանոյանը

Ղարաբաղի սահմանին կրակոցները Ադրբեջանում աճող դժգոհության արդյունք են, կարծում է Կիրո Մանոյանը

Ադրբեջանցիները շատ են կրակում,  որովհետև դժգոհ են բանակցության գործընթացից: Խոսելով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Երբ որ խոսվում է այն մասին, որ հասել է պահը, որ սկզբունքները վերջնական որդեգրվեն կողմերի կողմից և սկսվի խաղաղության մեծ փաստաթղթի նախապատրաստությունը, դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է այլևս հայտարարի իր հասարակությանը, որ ինքը կարող է նաև համաձայնել, որ Ղարաբաղի կարգավիճակը լինի Ադրբեջանի կազմից դուրս, ինչի մասին երբեք չեն հայտարարել», – ասել է Մանոյանը:

Նրա խոսքով` վերջին ամիսներին իրենց կողմից զինադադարի խախտումները կապված են ադրբեջանցիների աճող դժգոհության հետ:

Ըստ Մանոյանի` խնդիրը նաև նրանում է, որ միջազգային հանրությունը ներկայացված է Մինսկի խմբի համանախագահներով, որոնք վճռական ձևով չեն պատասխանում այս քայլերին:

«Իրենք Ադրբեջանին ասում են` ոչինչ, մենք քեզ նման մեղավոր ենք համարում նաև հայկական կողմին կամ ղարաբաղյան կողմին, և ուրեմն այս թույլ մոտեցումը միջնորդների կողմից զինադադարի խախտումների վերաբերյալ քաջալերում է Ադրբեջանին, որպեսզի նա շարունակի իր այդ քաղաքականությունը»,- ասել է Կիրո Մանոյանը:

Tekali Taxi