Home / Հայաստան / Կոմիտասի բնակիչները չեն ցանկանում, որ իրենց հաշվին շենք կառուցեն

Կոմիտասի բնակիչները չեն ցանկանում, որ իրենց հաշվին շենք կառուցեն

Այսօր առավոտյան Երևանի Կոմիտաս 5 շենքի հարակից տարածքում, որտեղ գտնվում է բարձր լարման էլեկտրակայան, վերսկսվել է ծառահատումը, որն ավելի վաղ բնակիչների ահազանգերի և բազմաթիվ դիմում-բողոքների հետևանքով դադարեցվել էր:

Epress.am-ի հետ զրույցում Կոմիտաս 5ա շենքի բնակիչ Գոհարը պատմել է, որ իրենք անակնկալի են եկել, երբ առավոտյան նկատել են, որ ինչ-որ գործողություններ են կատարվում էլեկտրակայանի մոտ:

«Էդ պոդստանցիան մոտ 50 տարի ա` էդտեղ ա, մի քանի ամիս առաջ «Լիբեր» ՍՊԸ-ն ցանկանում էր քանդել այն, տեղափոխել շենքերին ավելի մոտ, իսկ դրա տեղում բարձրահարկ շենք կառուցել: Բայց մեր բողոքների հետևանքով այդ ծրագիրը դադարեցվեց, քանի որ, մեղմ ասած, վտանգավոր է այդպիսի բարձ լարում ունեցող հոսանքը մոտեցնել բնակելի շենքերին»,- պատմել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, որ այսօր «Լիբեր» ՍՊԸ-ի ներկայացուցիչները բնակիչներին ներկայացրել են մի փաստաթուղթ, որի ամսաթիվն ավելի հին է, քան այն փաստաթուղթը, որով կասեցվել է այդ տարածքի շինարությունը:

«Հիմա նրանք մեզնից պահանջում են ցույց տալ կասեցման որոշումը, մի քանի ժամ խոստացել են դադարեցնել գործողությունները, մինչև տեսեն այդ փաստաթուղթը», – ասել է Գոհարը:

Հիշեցնենք, որ 2005թ. քաղաքապետարանը թույլատվություն է տվել «Լիբեր» ՍՊԸ-ին 12 հարկանի շենք կառուցել Կոմիտասի 5ա, 3, 7 և 7/1 շենքերի միջև, իսկ այնտեղ այսօր գոյություն ունեցող տրամվայ-տրոլեյբուսներին սպասարկող ենթակայանը, ըստ այդ թուլտվության, քանդվելու էր և նորից կառուցվելու արդեն Կոմիտասի 5ա շենքին գրեթե կպած:

Սակայն 2010 թվականի հոկտեմբերին` ի պատասխան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի նամակի, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը կասեցրել է Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինարարության ապօրինի թույլտվությունը:

Tekali Taxi