Home / Հայաստան / «Զվարթնոց» ժամանող բոլոր ուղևորներին դիմավորելու են VIP-ի կողմից

«Զվարթնոց» ժամանող բոլոր ուղևորներին դիմավորելու են VIP-ի կողմից

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային նոր համալիրի շինարարական աշխատանքների հետ կապված, ժամանող ուղևորների ելքը ժամանակավորապես կլինի Բարձրակարգ սպասարկման սրահի (VIP) կողմից:

Ուղևորներին դիմավորողներն իրենց մեքենաները կարող են կայանել VIP-ի ավտոկանգառում:

Կից գործում է նաև անվճար ավտոկանգառ:

Ժամանակավոր այս փոփոխությունը վերաբերում է միայն ժամանող ուղևորներին և նրանց դիմավորողներին, հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության հանրային կապերի բաժնից:

Tekali Taxi