Home / Հայաստան / Beeline-ը և Questrade/Epress.am-ը կմրցեն IT գավաթի եզրափակիչում

Beeline-ը և Questrade/Epress.am-ը կմրցեն IT գավաթի եզրափակիչում

Վաղը` ժամը 18:00-ին,  «Միկա» սպորտային համալիրում տեղի կունենա 5-րդ IT CUP ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ խաղը Beeline և Questrade/Epress.am թիմերի միջև:

Նույն օրը, ժամը 17:00-ին դրան կնախորդի երրորդ տեղի համար խաղը, որտեղ կմրցեն Synopsys SEG և Mentor Graphics թիմերը:

Խաղի ավարտին գավաթներ և մեդալներ կստանան առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված թիմերը, հաղորդում է մրցաշարի կազմկոմիտեն:

Մրցանակներ են սահմանված լավագույն խաղացողի, պաշտպանի, դարպասապահի, ռմբարկուի և անփոխարինելի խաղացողի համար: Առաջին երեք անվանակարգում հաղթողներն ընտրվել են բոլոր թիմերի կողմից նախապես կատարված ընտրության արդյունքում: Այսօրվա դրությամբ լավագույն ռմբարկուների տասնյակը գլխավորում է Questrade/Epress.am թիմի խաղացող Դավիթ Նազարյանը, ով 28 գոլի հեղինակ է և մրցակիցներից առաջ է 10 գոլով:

Արդեն 5-րդ անգամ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների միջև անցկացվող IT CUP ֆուտզալի մրցաշարն այս տարիների ընթացքում ընդլայնել է մասնակից թիմերի քանակը` 16-ից հասնելով 28-ի: Այս տարի մասնակիցների շարքում էին նաև հեռահաղորդակցության և լրատվական ընկերությունների ՏՏ ստորաբաժանումների թիմեր:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել IT CUP 2011 ֆուտզալի առաջնության կայք` http://itcup.netne.net/:

Tekali Taxi