Home / Հայաստան / Սոս Սարգսյանն իրեն մեղավոր է զգում Հայաստանում կատարվող ամեն ինչի համար

Սոս Սարգսյանն իրեն մեղավոր է զգում Հայաստանում կատարվող ամեն ինչի համար

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական իստիտուտի խորհրդի նախագահ Սոս Սարգսյանը պարգևատրվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ձիթենու ճյուղ» մեդալով` «Արվեստին անմնացորդ նվիրումի, թատրոնում և կինոյում ստեղծած անկրկնելի պայծառ կերպարների, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի զարգացման գործում անձնական ակնառու ավանդի և կայուն քաղաքացիական դիրքորոշման համար», հայտնում է ՀՌՀ  մամուլի քարտուղար Գոհար Ղումաշյանը:

«Հեշտ չէ նվաճել Նահապետի կոչումը, հեշտ չէ կրել այդ նահապետության ծանր բեռը: Դա այն բեռն է, որը անմիջապես կապված է մեր ժողովրդի բեռի հետ և, որը մեծագույն արժանապատվությամբ կրում է Սոս Սարգսյանը արդեն շատ ու շատ երկար տասնամյակներ և շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդ սերունդը իսկապես ոչ միայն ճանաչում է, այլ նաև սիրում է Սոս Սարգսյանին` մեծանուն դերասանին, մեծանուն արտիստին և մեծանուն քաղաքացուն»,- ասել է ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը:

«Ես շատ եմ շփվում մեր երիտասարդության հետ և տեսնում եմ, որ այսօրվա երիտասարդները հիմնականում փայլուն մարդիկ են, որոնց հետ ես մեծ հույսեր եմ կապում, – իր հերթին ասաց Սոս Սարգսյանը: – Կարծում եմ, որ մեր գլխավոր խնդիրն այն է, որ երտասարդությունը խորապես ոչ միայն հասկանա, այլ նաև զգա, որ այս փոքրիկ երկիրը իրենն է, այլ ոչ թե ուրիշինը: Այս երկրում չկա մի խնդիր, որը ինձ չվերաբերվի, ամեն ինչի համար ես ինձ մեղավոր եմ զգում, ամեն հաղթանակին` մասկանից:  Մենք չենք կարող անտարբեր լինել, չենք կարող չսիրել այս երկիրը, չհարգել մեր պատմությունը»:

Միջոցառման ընթացթում տեղի ունեցավ Սոս Սարգսյանի «Լակոտ» գրքի շնորհանդեսը: Ներկաներին նաև ցուցադրվեց անվանի դերասանին նվիրված տեսաֆիլմը` նկարահանած ՀՌՀ դասախոս Վ.Զաքարյանի կողմից:

Tekali Taxi