Home / Հայաստան / Բրյուսովի համալսարանի դասախոսի դիակը հայտնաբերել են ջրամբարում

Բրյուսովի համալսարանի դասախոսի դիակը հայտնաբերել են ջրամբարում

Մայիսի 14-ի առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ջոկատի փրկարարները Քանաքեռ ՀԷԿ-ի 8-րդ ջրամբարից հանել են կնոջ դիակ:

Կնոջ ձեռքերին ու ոտքերին քար էր ամրացված, իսկ գլխին տոպրակ էր քաշված

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ` մահացած կինը Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Մարինե Գալստյանն է, ով կորել էր նախորդ տարվա դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ 54-ամյա Մարինե Գալստյանը դուրս էր եկել տանից դեկտեմբերի 13-ին և չէր վերադառձել, որի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածով (սպանություն):

Epress.am-ի տեղեկություններով` Գալստյանին ճանաչող մարդիկ տարբեր վարկածներ են քննարկում: Համաձայն որոշ տվյալների` նա վերջերս բնակարան էր վաճառել և ստացված գումարը պարտքով տրամադրել, և հենց դրա հետ էլ կարող էր կապված լինել նրա անհետանալը:

Tekali Taxi