Home / Հայաստան / Երգը վատը չէր, զույգը` թույլ. Եվրատեսիլի արդյունքների մասին

Երգը վատը չէր, զույգը` թույլ. Եվրատեսիլի արդյունքների մասին

Եվրատեսիլը բացարձակապես ոչ մի կապ չունի  ժամանակակից իսկապես որակյալ և հետաքրքիր փոփ-երաժշտության հետ: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանյան երաժշտական քննադատ Արտեմի Տրոիցկին:

Նրա խոսքով` Եվրատեսիլը հենց հեռուստատեսային փոփ մշակույթի մի մաս է:

«Հաղթել է, ինչպես հայտնի է, Ադրբեջանը, և այստեղ ես պետք է հիշեցնեմ մարդկանց, որ Եվրատեսիլը հենց երգի մրցույթ է և ոչ թե արտիստների: Այս մասին պետք չէ մոռանալ, քանի որ ադրբեջանական երգը ինքնին վատ երգ չէր, այն պարագայում, երբ երգը կատարող զույգը, իմ կարծիքով, բավական թույլ էր:

Երգը վատը չէր, քաղցր-ռոմանտիկ` հաճելի կրկներգով: Իսկ լավ «կպչուն» կրկներգը այն պահուստային փաթեթն է, որը, եթե անգամ հաղթանակ չի բերում, գոնե հաջողություն է ապահովում Եվրատեսիլում:

Պետք է նշեմ, որ երբ Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների, այսինքն  նախկին ԽՍՀՄ-ի և նախկին Հարավսլավիայի հնարավոր բոլոր բեկորների, այդ թվում նաև, իհարկե, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի ներկայացուցիչների հոսք սկսվեց դեպի Եվրատեսիլ, ամեն ինչ անմիջապես ավելի բազմաբնույթ դարձավ: Եթե հին Եվրոպան Եվրատեսիլում միշտ ներկայացնում են տեղի սիրողական խմբերը կամ էլ արդեն 20 տարի առաջ թոշակի անցած վետերանները, այս ֆոնի վրա Եվրատեսիլի բեմ սկսեցին ձգտել բավական հաջող արտիստներ, ամբիցիաներով, և շատ հաճախ անգամ ոչ փոփային:

Արտիստներ, որոնք պարզապես որոշել են, որ Եվրատեսիլի մրցույթին, եթե անգամ դա տհաճ է, արժե մասնակցել, քանի որ դա նրանց միակ հնարավորությունն է ողջ Եվրոպային իրենց ներկայացնելու համար, այն էլ տարվա մեջ ընդամենը մեկ անգամ: Ցույց տալու, որ այսպիսի երաժշտություն կա Բոսնիայում կամ Էստոնիայում կամ էլ Հայաստանում, կամ էլ շոու բիզնեսի կողմից մոռացված մեկ այլ տեղում…»:

Tekali Taxi