Home / Հայաստան / Կարեն Կարապետյանը Երևանում աչք շոյող միջավայր է ակնկալում

Կարեն Կարապետյանը Երևանում աչք շոյող միջավայր է ակնկալում

Մայիսի 21-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար.

«Շաբաթօրյակ ասելով միայն չի նշանակում, որ պետք է իջնենք և թափված թղթերն ու պոլիէթիլենային տոպրակները հավաքենք: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել նաև բարեկարգմանն ու կանաչապատմանը: Ցանկալի է, որ մեր բնակիչները հրաժարվեն որոշ բակերում առկա «բոստանային» տարածքներից: Փոխարենն այդ տեղերում, համոզված եմ, ավելի բարեկարգ ու աչք շոյող միջավայր կունենանք»,- նշել է քաղաքապետը:

Tekali Taxi