Home / Հայաստան / Շակիրան էլեկտրոկիթառ է նվիրել է Վենեսուելայի նախագահին

Շակիրան էլեկտրոկիթառ է նվիրել է Վենեսուելայի նախագահին

Փոփ-աստղ Շակիրան Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին իր ստորագրությամբ կիթառ է նվիրել, հայտնում է Lifestyle-ը:

Կարմիր գույնի կիթառը, որը խորհրդանշում է Չավեսի սոցիալիստական կուսակցությունը, երգչուհին ուղարկել է նախագահին Վենեսուելա կատարած այցից հետո:

«Ես երեկ ողջ երեկո նվագում էի: Բայց էլեկտրական, շատ ժամանակակից կիթառ է, դեռ սովոր չեմ նմանատիպ գործիքի», – պատմել է Չավեսը` հավելելով. «Ես մի քանի երգ եմ երգել, հին, դե գիտեք` մեքսիկական»:

Իր ժողովրդի հետ ոչ պաշտոնական շփմամբ հայտնի Չավեսը հաճախ ազգային լատինոամերիկյան երգեր է երգում քաղաքական ելույթների և հանրահավաքների ժամանակ:

Tekali Taxi