2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Քաղաքապետարանը երկրորդ անգամ արտոնեց ընդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանն այսօր` մայիսի 16-ին, ի գիտություն է ընդունել Հայ Ազգային Կոնգրեսի` ուրբաթ օրը ներկայացրած իրազեկումը մայիսի 31-ին ժամը 16.00-23.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցակացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանն աչտոնել նաև Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթը:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը անվավեր էր ճանաչել ՀԱԿ-ի` մայիսի 11-ին ներկայացված դիմումը, քանի որ, ըստ քաղաքապետարանի, այն չէր համապատասխանում նոր օրենքին:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել էր ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը, նոր օրենքի համաձայն` նախ փոխվել է տերմինը` «հանրահավաք» բառի փոխարեն այսուհետ օգտագործվում է «հավաքը», ինչպես նաև առաջ են քաշվել մի շարք պահանջներ:

Հիշեցնենք, որ սա վերջին երեք տարիների ընթացքում երկրորդ դեպքն է, երբ քաղաքապետարանն արտոնում է ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարալում: ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքը կայացել էր ապրիլի 28-ին: