Home / Հայաստան / Ադրբեջանական ընկերությունը Բաթումում հյուրանոց կկառուցի

Ադրբեջանական ընկերությունը Բաթումում հյուրանոց կկառուցի

Ադրբեջանական «Adog Georgia» ընկերությունը Conrad-Cubic Tower Hotel հյուրանոցը կկառուցի, հայտնում է «Бизнес Грузия»-ն` հղում կատարելով Աջարիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը:

Համաձայն ընկերության հետ ստորագրված պայմանագրի, հյուրանոցը պետք է կառուցվի մինչև 2014 թվականի հուլիսը: Հյուրանոցը 100 սենյակներ և խաղատուն է ունենալու:

Ընկերությունը նաև պարտվորվել է հյուրանոցի շահագործումը սկսելուց անմիջապես հետո նվազագույնը 100 աշխատատեղ ստեղծել: Սակայն ինչ չափի ներդրումներ են իրականացվելու, դեռ հայտնի չէ:

Tekali Taxi