Home / Հայաստան / Պայքար է գնում Հայաստանի բռնապետությունն ապամոնտաժելու ուղղությամբ. Զուրաբյան

Պայքար է գնում Հայաստանի բռնապետությունն ապամոնտաժելու ուղղությամբ. Զուրաբյան

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանն ընդունել են Բելգիայում գործող «Հայաստանի Եվրոպական բարեկամներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Վերջիններս հանդիպումներ են անցկացնում Հայաստանում` նպատակ ունենալով ծանոթանալու երկրում տիրող իրավիճակի հետ, ինչպես նաև հասկանալու համար, թե ինչ մակարդակի վրա է գտնվում ԵՄ–Հայաստան համագործակցությունը:

«Մենք ներկայացրեցինք Հայաստանում տիրող իրավիճակը, բարձր նշանակություն տվեցինք Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը և համագործակցությունների ակտիվացմանը, բայց նաև նշեցինք, որ ամենագլխավոր խոչընդոտն այդ ուղղությամբ Հայաստանի դեմոկրատիայի վիճակն է: Ըստ էության, այսօր ամենակարևոր չափանիշը, որով Հայաստանը պետք է բարելավի իր համարումը, դա դեմոկրատիան է և մարդու իրավունքների հարգումը, ժողովրդավարական ազատությունների հաստատումը», – հանդիպումից հետո ասել է Զուրաբյանը:

Նրա խոսքով` հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև Կոնգրեսի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում, խոսվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին:

«Մենք պարզ ներկայացրեցինք, որ այսօր, ըստ էության, պայքար է գնում` ժողովրդի պայքարը, հասարակության պայքարը Հայաստանի բռնապետությունը ապամոնտաժելու և ժողովրդավարական հասարակություն կառուցելու ուղղությամբ», – նշել է Զուրաբյանը:

Tekali Taxi