Home / Հայաստան / Նոր Հաճըն-Եղվարդ ճանապարհին գնացքը հարվածել է 11-ամյա երեխային

Նոր Հաճըն-Եղվարդ ճանապարհին գնացքը հարվածել է 11-ամյա երեխային

Մայիսի 17-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության «Երևան» կայարանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճըն-Եղվարդ գծահատվածում էլեկտրական գնացքը հարվածել է 10-12 տարեկան երեխայի, տեղեկացնում են Ոստիկանությունից:

Օպերատիվ խումբը պարզել է, որ Վարդենիս-Մասիս էլեկտրական գնացքը  ժամը 7.20-ին Նոր Հաճըն-Եղվարդ ճանապարհի 37-րդ կմ-ի 4-րդ պիկետում հարվածել է 11-ամյա Ռուստամ Թ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Երեխան տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Tekali Taxi