Home / Հայաստան / Շվարցնեգերի որդին հրաժարվել է հայրական ազգանունից

Շվարցնեգերի որդին հրաժարվել է հայրական ազգանունից

Հոլիվուդյան հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերի որդին`Պատրիկը, ծնողների ամուսնալուծությունից հետո Twitter սոցիալական կայքի իր միկրոբլոգում փոխել է հայրական ազգանունը`վերցնելով մայրականը: Պատրիկի անձնական էջում այժմ գրված է «Պատրիկ Շրայվեր», թեև 17-ամյա դեռահասը հոր ազգանունն է կրում և ավելի վաղ բլոգում հենց այդ անվամբ էր գրանցված: «Պատրաստվեք իմ նոր անվանը»,- ավելի վաղ Twitter-ում հաղորդագրություն էր թողել Պատրիկը, պարզաբանելով, որ հին ազգանունը չափազանց երկար է:

Չնայած ծնողների բաժանության հանգամանքին, նա գրություն էր թողել, որ «կսիրի իր ընտանիք մինչ մահը չբաժանի իրենց»: Նախկին նահանգապետը նախօրեին խոստովանել է, որ հանդիսանում է իրենց տանն ավելի քան 20 տարի աշխատած սպասուհու որդու երեխայի հայրը, հայտնում է «РИА Новости»-ն:

Tekali Taxi