Home / Հայաստան / Քրեականի աշխատողներն ազատման դիմումնե՞ր են գրում

Քրեականի աշխատողներն ազատման դիմումնե՞ր են գրում

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, Կենտրոնի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ դառնալուց հետո այդ վարչության շատ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել:

«Կարապետյանի պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության կենտրոնական ապարատից արդեն աշխատանքից ազատվել են 9 հոգի: Քրեական հետախուզության աշխատակիցների դժգոհությունները կապված են Կարապետյանի գործելաոճի հետ: Մեր տեղեկություններով, իր նշանակման առաջին օրվանից քրեականի նոր պետը ենթականերից պահանջում է, որպեսզի նրանք մինչև ժամը 23:00 անպայման լինեն աշխատանքի վայրում և տուն չգնան: Կարապետյանի ենթակաները սկսել են բողոքել` համաձայն չլինելով նման աննորմալ ռեժիմով աշխատել: Սովորաբար ոստիկանները աշխատանքային ժամի ավարտից  հետո աշխատավայրում մնում են միայն հերթապահության օրերին»:

Tekali Taxi