Home / Հայաստան / Ադրբեջանը գնել է հաղթանակը, մեղադրում է «Եվրատեսիլ 2005»-ի մասնակիցը

Ադրբեջանը գնել է հաղթանակը, մեղադրում է «Եվրատեսիլ 2005»-ի մասնակիցը

2005 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթում Բելառուսը ներկայացնող երգչուհի Անժելիկա Ագուրբաշը մեղադրել է ադրբեջանական Էլ և Նիկի զույգին «Եվրատեսիլ-2011» մրցույթի հաղթանակը գնելու մեջ:

«Տեսականորեն մրցույթի մասնակիցների օգտին քվեարկում է հանդիսատեսը SMS քվեարկության և հեռախոսազանգի օգնությամբ: Տեխնիկներն ինձ հուշել են, որ գոյություն չունի նման համակարգիչ, որը կարող է հաշված րոպեներում միացնել և հաշվել ողջ Եվրոպայի քվեարկության արդյունքները: Դա տեխնիկապես անհնարին է իրագործել»,- «Карта музыки» պարբերականի հետ զրույցում ասել է Ագուրբաշը:

«Եվրոպայի իմ պրոմո-տուր-ի ժամանակ ինձ և ամուսնուս մի մարդ մոտեցավ, ով ներկայացավ որպես Եվրատեսիլի կազմակերպիչներից մեկը, և գործարք առաջարկեց: 10 երկրներ ինձ բարձրագույն 12 միավոր կտային, եթե ես յուրաքանչյուրին 100 հազար դոլար վճարեի: Ստացվում է, որ մեկ միլիոնով ես կարող էի եզրափակիչ դուրս գալ»,- հայտարարել է երգչուհին:

Սրանով ադրբեջանցի զույգի նկատմամբ մեղադրանքները չեն վերջանում: Զույգին նաև մեղադրում են ամերիկյան One Republic խմբի երգագողության մեջ: «Երբ խոսքը գնում է երգագողության մասին, պետք է հասկանալ, որ մենք խոսում ենք երաժշտության մասին: Այս երկու ստեղծագործության մեջ օգտագործվում է միևնույն հարմոնիկ շարքը»,-հայտարարել է ռուսաստանյան երգիճ Կայ Մետովը:

Հիշեցնենք, որ Հայաստանը այս տարի չկարողացավ «Եվրատեսիլ -2011»-ի եզրափակիչ փուլ դուրս գալ:

Tekali Taxi