հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քաղաքապետարանը ստուգումների արդյունքում խախտումներ է հայտնաբերել

Քաղաքապետարանը ստուգումների արդյունքում խախտումներ է հայտնաբերել

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը, առողջապահության և ծրագրերի բաժինը ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովության Երևան քաղաքի տարածքային բաժիններում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը։

Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված  ստուգման  արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 1-ին  կարգի մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Կենտրոն վարչական շրջանում ընտրանքային կարգով ստուգված գործերից 4 դեպքերով քաղաքացիներին ավելի է վճարվել 441.500 դրամ, որը ենթակա է հետգանձման ՀՀ պետբյուջե: Հայտնաբերված թերացումների և խախտումների հետևանքով, համաձայն «Համայնքային ծառայության մասին»  ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ՍԾՏԲ-ի գլխավոր մասնագետ Ն. Պետրոսյանին և առաջատար մասնագետ Լ. Գևորգյանին  հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ գլխավոր  մասնագետ  Թ. Օհանյանին՝  նկատողություն։