Home / Հայաստան / ՀԱԿ-ի նախկին անդամն առաջարկում է մոռանալ հեղափոխության մասին

ՀԱԿ-ի նախկին անդամն առաջարկում է մոռանալ հեղափոխության մասին

ՀԱԿ-ի նախկին անդամ, «Առցանց Ազատականների Ալյանսի» նախաձեռնող Կարապետ Ռուբինյանն այսօր հայտարարել է, որ իր նախաձեռնությունը որևէ մեկի կամ որևէ ուժի հետ բանակցություններ չի վարում:

«Այն հանդիպումները, որոնց ես մասնակցում եմ, մասնակցում եմ որպես Կարապետ Ռուբինյան», – ասել է նա:

«Հանդիպել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, «Ժառանգության» այլ անդամների հետ, մի անգամ խմել եմ դաշնակների հետ, Կոնգրեսական իմ ընկերների հետ համարյա ամենօրյա բուռն բանավեճերի մեջ եմ», – ասել է Ռուբինյանը` նշելով, որ այդ հանդիպումները քաղաքական առումով աչրէ արդյունքի չեն հանգեցրել:

Epress.am-ի այն հարցին, թե ինչ մեխանիզմներ է տեսնում Ռուբինյանը Հայաստանում փոփոխությունների հասնելու համար, վերջինս ասել է.

«Կոնգրեսի վարած կուրսի միջոցով, կոպիտ ասած, հեղափոխության մասին մենք պետք է մոռանանք, որովհետև միակ շանսը, որ ստեղծվեց տարեսկզբին` դրսի գործոնները, ներսի ծայրահեղ վատ վիճակը, գործող իշխանությունների սնանկությունը, բերել էին նրան, ես այդպիսի տպավորություն ունեի, բավական էր, որ Կոնգրեսը` որպես առանցքային ու ամենակարող ընդդիմադիր ուժ համախմբեր իր շուրջը մնացած ընդդիմադիր դաշտը` հաներ փողոց, վճռականորեն կանգներ մի քանի օր, ու կլիներ: Բայց, ցավոք սրտի, մենք կորցրինք այդ շանսը»:

Ըստ Ռուբինյանի` հիմա այդ նույնը կրկնել հնարավոր չէ.

«Նոր քաղաքական ուժ, նոր քաղաքական դեմքեր, եթե փորձեն էլ գալ Կոնգրեսի ազատած այդ ռադիկալ դաշտը գրավելու, ապա հաջողության չեն հասնելու տեսանելի ապագայում: Այստեղ միակ մշտական գործող վեկտորը մնում է սոցիալական ծանրացող իրավիճակը: Ես գնահատում եմ, որ նոր այդպիսի հզոր շարժում մոտակա ապագայում հնարավոր չէ ստեղծել»:

Tekali Taxi