Home / Հայաստան / Ջենիֆեր Էնիսթոնին կպարգևատրեն «10 տարվա սեքսուալության» համար

Ջենիֆեր Էնիսթոնին կպարգևատրեն «10 տարվա սեքսուալության» համար

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Guys’ Choice Awards-ի (տղամարդկանց ընտրությունը) մրցանակի կարժանանա «Տասը տարվա սեքսուալություն» անվանակարգում, գրում է NY Daily News-ը: Մրցանակների հանձնումը կկայանա հունիսի 10-ին:

Guys’ Choice Awards-ի հիմնադիր Spike հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Պատերսոնի խոսքով` հասարակական մրցանակի հանձնումը Էնիսթոնին յուրատեսակ քնքշության արտահայտում կլինի, որը տղամարդիկ տածում են դերասանուհու նկատմամբ:

Պատերսոնը կարծիք է հայտնել, որ Էնիսթոնը դուր է գալիս բոլոր տղամարդկանց, քանի որ իր մեջ սեքսուալություն և հումորի զգացում է մեկտեղում:

«Ամեն ոք կցանկանար, որպեսզի իր հարևանությամբ նման աղջիկ ապրեր»,-նշել է նա:

Tekali Taxi