Home / Հայաստան / Քոչարյանին Ռուսաստանում 10 տարվա ազատազրկում է սպառնում

Քոչարյանին Ռուսաստանում 10 տարվա ազատազրկում է սպառնում

Տուլայի շրջանային դատարանը մայիսի 24-ին քննելու է ծագումով հայ Արշակ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը:

Դատական դեպարտամենտի շրջանային վարչության մամուլի քարտուղար Օլգա Դյաչուկը հայտնել է «Ինտերֆաքսին», որ հետաքննության տվյալների համաձայն` փետրվարի 26-ին Բոգորոդիցկում 26-ամյա Քոչարյանը իրավապահ մարմինների աշխատակցի` կանգառելու վերաբերյալ հրահանգին հնազանդվելու փոխարեն ՎԱԶ-2107 մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել նրան, վերջինս ցատկել է մեքենայի դիմային հատվածի վրա: Սակայն ավտոտեսուչի վարքը վարորդին խուճապի է մատնել, և նա մի քանի փողոց նման վիճակում վարել է մեքենան` փորձելով տեսուչին մի կողմ նետել:

42-ամյա ավտոտեսուչ Ալեքսանդր Գրեչիշկինը կարողացել է մեքենայի վրա մնալ` միաժամանակ հորդորելով վարորդին կանգնեցնել այն: Միայն նման կերպ 5 կմ ճանապարհ անցնելուց հետո տեսուչին հաջողվել է ցատկել մեքենայից, իսկ նրա գործընկերը, ով միաժամանակ հետևում էր վարորդին իր ծառայողական մեքենայով, շարունակել է հետապնդումը: Հետապնդման արդյունքում հնարավոր է եղել բերման ենթարկել վարորդին:

Քրեական գործը հարուցվել է «իշխանության ներկայացուցչի հանդեպ կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող ուժի կիրառում» հոդվածի համաձայն, որը 10 տարվա ազատազրկում է նախատեսում իրավախախտի համար:

Լեյտենանտ Գրեչիշկինը ծանր վնասվածքներ չէր ստացել, իսկ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է:

Tekali Taxi