Home / Հայաստան / «Այո Իլհամ Ալիևի պաշտոնանկությանը». Բաքվում խախտել են ընդդիմադիրների լռությունը

«Այո Իլհամ Ալիևի պաշտոնանկությանը». Բաքվում խախտել են ընդդիմադիրների լռությունը

Կիրակի` մոտավորապես 18:00-ին, մի քանի տասնյակ երիտասարդներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել Բաքվի բուլվարում` պահանջելով ազատ արձակել վերջին շրջանում ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներին:

Ինչպես հայտնում է Contact.az-ը, ակցիայի կազմակերպիչները նախատեսում էին լուռ անցնել բուլվարով` ձեռքերում պահելով ձերբակալվածների նկարները:

Սակայն երբ մայրաքաղաքային ոստիկանությունը փորձել է ցրել ցուցարարներին, վերջիններս սկսել են հնչեցնել «Այո Իլհամ Ալիևի պաշտոնանկությանը» և «Ազատություն երիտասարդությանը» կարգախոսները: Ինչպես Turan գործակալությանը հայտնել է երիտասարդ ակտիվիստների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Ռասուլ Ջաֆարովը, այսօր Սաբաիլիի դատարանը հասարակական կարգի խախտման համար 8 օրյա ժամկետով ձերբակալել է 4 հոգու:

Բացի այդ, ձերբակալվածները վարչական տույժի են ենթարկվել:

Tekali Taxi