Home / Հայաստան / Արագածոտնում նորընտիր գյուղապետերը ՀՀԿ-ական են կամ անկուսակցական

Արագածոտնում նորընտիր գյուղապետերը ՀՀԿ-ական են կամ անկուսակցական

Մայիսի 22-ին Արագածոտնի մարզի հինգ գյուղերում անցկացվել են գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ մեկ գյուղում էլ ավագանու ընտրություններ: Ավելի վաղ մենք արդեն հայտնել էին, որ նախնական տվյալներով Օհանավան գյուղում գյուղապետ էր ընտրվել անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ինչ քիչ առաջ հաստատվել է  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Տեղեր գյուղում միակ թեկնածու Հովհաննիսյան Գառնիկի օգտին 110 ընտրողներից 107-ն են քվեարկել, 2 քվեաթերթիկ ճանաչվել են անվավեր, իսկ 1-ը դեմ էր քվեարկել:

Արագած գյուղում հաղթել է անկուսակցական Գագիկ Պողոսյանը` 863 ձայն, իսկ մյուս թեկնածուն` նույնպես անկուսակցական Գագիկ Մելքոնյանը հավաքել է 806 ձայն:

Արագածոտնի մարզի Ափնագյուղում միակ թեկնածուի` անկուսակցական Ռոբերտ Կարապետյանի օգտին քվեարկել են 258 ընտրող, 1-ը` դեմ, իսկ 3 քվեաթերթիկ ճանաչվել են անվավեր:

Նույն մարզի Լեռնապար գյուղում միակ թեկնածու` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մանվել Հարությունյանը ստացել է 239 կողմ ձայն, 4-ը` դեմ, 7-ը` անվավեր:

Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում հինգ թեկնածուներից հաղթել է ՀՀԿ-ական Ռուզան Ավետիսյանը` հավաքելով 51 ձայն: ՀՀԿ-ական Արծրունի Կարապետյանը հավաքել է 45 ձայն, անկուսակցական Հովհաննես Սարգսյանը` 23, նույնպես անկուսակցական Գնել Սուքիասյանը` 22, Կոմունիստական կուսակցության թեկնածու Զավեն Գևորգյանը` 20 ձայն:

Tekali Taxi