Home / Հայաստան / Արկադի Անդրեասյանին հայկական ֆուտբոլում անցանկալի անձ չճանաչեցին

Արկադի Անդրեասյանին հայկական ֆուտբոլում անցանկալի անձ չճանաչեցին

Մայիսի 23-ից տեղի է ունեցել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՖՖ Գործկոմի անդամներ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Արմեն Մինասյանը, Աշոտ Մանուկյանը, Լևոն Հասրաթյանը, Արտակ Մնացականյանը, Էդուարդ Ղազարյանը, Էդիկ Մարգարյանը, Թովմաս Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Կառլոս Ղազարյանը, Արման Սահակյանը, Սարգիս Իսրայելյանը, Տարոն Մարգարյանը, Վիկտոր Դալլաքյանը, Կարեն Հարությունյանը և Դերենիկ Դումանյանը:

ՀՖՖ Գործկոմը քննարկել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի` Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` «Արարատ» ակումբի փոխնախագահ Արկադի Անդրիասյանի կողմից թույլ տված անվայել վարքագծի և ոչ մարզական պահվածքի համար ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու մասին առաջարկը:

Գործկոմը որոշում է կայացրել մերժել Արկադի Անդրիասյանին անցանկալի անձ հայտարարելու առաջարկը` բավարար համարելով Կարգապահական կոմիտեի կողմից սահմանված պատժամիջոցը (զրկել ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով):

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության Արարատ – Փյունիկ հանդիպման ընդմիջմանը Totalfootball.am-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ծեծի է ենթարկվել «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և նրան ուղեկցող մարդկանց կողմից: Այս մասին պատմել էր ինքը` լրագրողը:

Tekali Taxi