Ծառուկյանը խոստացել է մնացածն ասել մյուս դասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով: Այս մասին երեկ ԱԺ-ում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, գրում է «168 ժամ» պարբերականը:
«Իհարկե, մենակ ենք գնալու, ինչի մասին է խոսքը, դա արդեն ասել ենք: Հզոր ուժերը... Եթե մենք երկրորդ ուժն ենք, փոքրերը պետք է միանան մեծերին», - ասել է Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե միգուցե նախագահական ընտրություններին էլ միայնակ մասնակցի ԲՀԿ-ն, Ծառուկյանը ծիծաղելով պատասխանել է. «Մնացածը` մյուս դասին»: