Home / Հայաստան / Կարկուտներ և վարարում. վերջին օրերի եղանակը Հայաստանում

Կարկուտներ և վարարում. վերջին օրերի եղանակը Հայաստանում

Մայիսի 22-ին ժամը 23.00-ից մինչև 23.45-ը տեղացած ուժեղ կարկուտի հետևան­քով Սյունիքի մարզում  վնասվել են Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Խդրանց գյուղերի, իսկ մայիսի 23-ին ժամը 04.30-ից  մինչև  05.10-ը` Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ, Կուրիս, Կարճևան, Գուդեմնիս, Տաշտուն, Շվանիձոր, Բարձրավան գյուղերի և Մեղրի քաղաքի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:  Այս մասին տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Նույն օրը ժամը 15.00-ի սահմաններում տեղա­ցած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Արփի, Աղավնաձոր, Հերհեր և Ռինդ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Նշենք, որ համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ավելի վաղ՝ մայիսի 21-ին Արփա գետի վարարման հետևանքով քանդվել է հունի 50 մ գաբիոնային շարվածքը և գետի մի մասը հոսում է Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղին պատկանող մոտ 5 հա մշակովի հողատարածքով:

Գետի հունի վերականգնողական աշխատանքները կիրականացվեն գետում ջրի մակարդակի նվազելուց հետո:

Tekali Taxi