Home / Հայաստան / Մարոզը «Հրապարակ» օրաթերթից 2 միլիոն է պահանջում

Մարոզը «Հրապարակ» օրաթերթից 2 միլիոն է պահանջում

Այսօր «Հրապարակ» օրաթերթում տպագրված իր հոդվածում օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է, որ «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (կեղծանունը Մարոզ) դատի է տվել «Հրապարակին» և կրկին հիշեցնում է ապրիլի 22-ին օրաթերթի խմբագրությունում տեղի ունեցած միջադեպի մանրամասները:

«Հայտնի Մառոզը ներխուժում է խմբագրություն, ջարդում-փշրում, ծեծում ու հայհոյում, իսկ խմբագրությունից դուրս գալով վազում է դատարան`հայց ներկայացնելու մեր դեմ: Իսկ երբ մենք դիմում ենք ոստիկանություն`ակնկալելով, որ կգան, մեզ կպաշտպանեն կատաղության նոպա ունեցող տիկնոջից ու իր թիկնախմբից, ոստիկանությունը գալիս է 40 րոպե անց, երբ արյունն արդեն հոսել էր և լրագրողներն իրենց վերքերն էին վիրակապում: Ավելի հետաքրքիր մանրամասն ասեմ. ապրիլի 22-ին տեղի ունեցած միջադեպի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում, որոնց պետք է 10-օրյա ժամանակամիջոցում կամ ընթացք տա` քրեական գործ հարուցի, կամ`մերժի: Այսօր մայիսի 24-ն է, մեզ պատասխանում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքը շարունակվում է: Այսինքն`քրեական գործ չի հարուցվել: Փոխարենը`դատարանից երեկ ստանում ենք Մառոզի հայցադիմումի հիման վրա դատարանի գրությունը, որը մեզ պատասխանող է ճանաչել և ծանուցել դատաքննություն սկսելու մասին: Ահա այսպես, սիրելի ընթերցող, հանցագործը, որ պետք է օրենքի առաջ պատասխան տար իր կատարած խուլիգանության համար, մեզնից պատիվ և 2 միլիոնից (դրամ) ավելի գումար է պահանջում»:

Tekali Taxi