Home / Հայաստան / Պայթյուն իրանական գործարանում Ահմադինեժադի այցի ժամանակ

Պայթյուն իրանական գործարանում Ահմադինեժադի այցի ժամանակ

Իրանի նավթամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է

Reuters-ը`հղում կատարելով իրանական FARS գործակալությանը, միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ գործարան էր այցելել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

6 մարդ վնասվածք է ստացել: Երկրի ղեկավարը չի տուժել և դրանից հետո հեռուստատեսային ելույթով է հանդես եկել:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմտյան Աբադան քաղաքում գտնվող նավթամշակման գործարանում: Պայթյունը այնուհետև ուժեղ հրդեհի է հանգեցրել, որը, սակայն, հնարավոր է եղել արագ մարել:

Նախնական տվյալների համաձայն, պայթյունը պայմանավորված է տեխնիկական անսարքությամբ: Արտակարգ իրավիճակը, սակայն, չի ազդել Ահմադինեժադի աշխատանքային գրաֆիկի վրա, եզրափակում է FARS-ը:

Tekali Taxi