2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Բանգլադեշում կայծակից 40 մարդ է մահացել

Երկուշաբթի Բանգլադեշում տեղացած հորդարատ անձրևների և կայծակների հետևանքով 40 մարդ է զոհվել, ևս 150-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում են արևմտյան գործակալությունները՝ հղում կատարելով Բանգլադեշի ոստիկանության վրա:

Կայծակի և անձրևի զոհերը աշխատելիս են եղել բաց տարածությունում՝ բրնձի դաշտերում: