2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Սկանդալային ռեժիսորը պոռնո ֆիլմ կնկարահանի քրիստոնեական եկեղեցիների մասին

Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը հայտարարել է, որ իր հաջորդ նախագիծը կլինի քրիստոնեական եկեղեցիների մասին պատմող ֆիլմը: Ֆիլմը նկարահանվելու է պոռնոյի ժանրում:

Ռեժիսորի խոսքով` իր հաջորդ ֆիլմում ինքը պատրաստվում է հետազոտել արևմտյան և արևելյան եկեղեցիների միջև տարբերությունները:

«Պոռնո ֆիլմը, որ ես ցանկանում եմ նկարահանել, կոչվում է «Արևմտյան և արևելյան եկեղեցիներ»,- նշել է ֆոն Տրիերը:

Հարցին` ինչպես է պատրաստվում կապել պոռնոն և քրիստոնեությունը, ֆոն Տրիերը պատասխանել է. «Հենց դա էլ ամենահեշտն է: Այնտեղ շատ փիլիսոփայական մտորումներ կլինեն և ամեն տեսակի բլա-բլա-բլա: Այնուհետև հերոսները կսկսեն Բախին և քրիստոնեությունը համեմատել սեքսի հետ: Դա զվարճալի կլինի»:

Նա նաև հավելել է, որ նոր ֆիլմում նկարահանվելու է Քիրսթեն Դանսթը, ով իր նախորդ «Մելանխոլիա» ֆիլմում դերի համար Կաննի կինոփառատոնի մրցանակի է արժանացել որպես կնոջ կերպարի լավագույն դերակատար: