Home / Հայաստան / Արդարադատության նախարարությունը նայում է դեպի ապագան

Արդարադատության նախարարությունը նայում է դեպի ապագան

Հայաստանի արդարադատության նախարարության պաշտոնական moj.am կայքում նյութ է հրապարակվել, որը թվագրված է 2011 թվականի մայիսի 28-ով: Մեր ճշտված տեղեկություններով` մայիսի 28-ը Հայաստանում սկսվելու է մայիսի 27-ից անմիաջապես հետո` 2,5 օր անց:

Կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունը վերաբերում է  վերջին շրջանում «որոշ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններին, որոնց համաձայն, Հայաստանի անկախացման 20-ամյակի առիթով առաջիկա համաներումը կարելի է գնել 1000 դոլարով»:

Միաժամանակ տեքստի ստորին հատվածում նշվում է, որ նյութը կայքում տեղադրվել է մայիսի 25-ին: Բացի այդ, «կայքի հարգելի այցելուներից» ներողություն են հայցում տեխնիկական խնդիրների համար:

Tekali Taxi