Home / Հայաստան / Որո՞նք են հաճախակի դարձած ավտովթարների իրական պատճառները

Որո՞նք են հաճախակի դարձած ավտովթարների իրական պատճառները

Վերջին շրջանում հաճախակի դարձած մահվան ելքով ավտովթարները լուրջ մտահագությունների պատճառ են դարձել ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև պատասխանատու անձանց համար, գրում է «Երկիր» օրաթերթը:

«Մասնավորապես, մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանությունում լուրջ քննարկումներ են ընթանում՝ դրանց դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ: Այս կառուցյում դեռևս չեն կողմնորոշվում՝ պե՞տք է հասարակությանը հայտնել վթարների իրական պատճառների մասին, թե՝ դեռ ոչ:

Ըստ իրավապահ մարմիններում մեր աղբյուրների, նման վթարների գերակշիռ մասը թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ ավտոմեքենան վարելու հետևանք է»:

Tekali Taxi