2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սասունին ու Նիկոլին 1000 հոգի պետք է շնորհակալ լինեն, կարծում է ԱԺ պատգամավորը

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում այսօր ԱԺ-ում քննարկվելիք համաներման մասին է խոսել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

-         ԱԺ-ում քննարկվելիք համաներման նախագծի մասին ի՞նչ կասեք:

-         Դեռևս բաժանված չէ տեքստը, բայց մոտավորապես, իմ կարծիքով, 1000 և այդ թիվը գերազանցող թվով մարդկանց վրա այն կտարածվի:

-         Քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի վրա համաներումը կտարածվի՞, թե՞ ոչ. կասկածները դեռևս ամբողջությամբ փարատված չեն:

-         Միգուցե առաջ եմ ընկնում և սխալվում եմ… այսինքն՝ սա զգուշության համար ասացի, բացառված է, որ նրանց չազատեն: Եվ առաջին հերթին՝ թող 1000 հոգին շնորհակալ լինեն իրենց, որովհետև այդ համաներումը առաջին հերթին դիպուկ ռեժիմով վերաբերում է իրենց:

-         Քաղբանտարկյալներին՝ կոնկրետ Միքայելյանին և Փաշինյանին, ազատ կարձակեն մինչև ՀԱԿ-ի հայտարարված հանրահավա՞քը, այնսինք՝ մայիսի 31-ը, թե՞…

-         Իհարկե, իհարկե:

-         Թե՞ դրանից հետո:

-         - Չէ՝ մինչև էդ, մինչև էդ: