Home / Հայաստան / Սարգսյանն ու Ալիևը կրկին կշփվեն Մեդվեդևի ներկայությամբ

Սարգսյանն ու Ալիևը կրկին կշփվեն Մեդվեդևի ներկայությամբ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը կրկին կկայանա նրանց ռուսաստանյան գործընկեր Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ: Հանդիպումը նախատեսված է անցկացնել հունիսի 25-ին Կազանում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Նրանք հերթական անգամ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները: Նախագահների վերջին հանդիպումը եռակողմ ձևաչափով կայացել էր մարտին Սոչիում:

Մինչ նախագահների հանդիպումը նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, ինչպես նաև երեք երկրներրի ԱԳ նախարարների հանդիպումը:

Tekali Taxi