Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը հրաժեշտ տվեց վարչապետին

ԱՄՆ դեսպանը հրաժեշտ տվեց վարչապետին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին պաշտոնավարման ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Մարի Յովանովիչի անձնական ներդրումն ԱՄՆ-ի աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման գործում:

Դեսպանն իր հերթին արդյունավետ է համարել Հայաստանում պաշտոնավարման տարիները և համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հետագայում ևս դինամիկ կզարգանա` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության ընդլայնման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ հունիսին Յովանովիչը կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կստանձնի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը:

Tekali Taxi