Home / Հայաստան / Գարեգին Բ-ին զայրացրել է հայ քրիստոնյաների խնդրանքը

Գարեգին Բ-ին զայրացրել է հայ քրիստոնյաների խնդրանքը

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իր ընթերցողներից մեկը, կարդալով այն մասին, թե ինչպես է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արգենտինա կատարած այցի ժամանակ այցելել և օրհնել «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի նոր տունը, վրդովված զանգել է խմբագրություն և պատմել, որ ամիսներ առաջ իրենք դստեր պսակադրությունն են նշելիս եղել ռեստորաններից մեկում, երբ անսպասելի ներս է մտել Գարեգին Բ-ն:

Իրենք անչափ ուրախացել են և, օգտվելով առիթից, մոտեցել են Ամենայն հայոց հովվապետին ու խնդրել, որ օրհնի զույգ ծաղիկների պսակն ու հայրապետական օրհնանք հղի նրանց:«Որքան մեծ է եղել հայ քրիստոնյաների զարմանքը, երբ կաթողիկոսը զայրացել է այս «հանդգնությունից» և հրաժարվել է օրհնել երիտասարդներին: Միայն կողքից ինչ-որ մեկի հորդորներից հետո կեսբերան ինչ-որ բան է քրթմնջացել ու արագ հեռացել»,-գրում է օրաթերթը:

Tekali Taxi