Home / Հայաստան / Համաներման արդյունքում դուրս եկածների մի մասը կրկին բանտ կվերադառնա. կարծիք

Համաներման արդյունքում դուրս եկածների մի մասը կրկին բանտ կվերադառնա. կարծիք

Համաներման արդյունքում շատ մարդիկ դուրս կգան, սակայն որոշ ժամանակ անց նրանք կրկին բանտ կվերադառնան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Ըստ Դանիելյանի` «եթե մեկը ժամանակին հավ է գողացել և իր դուրս գալուց մեկ տարի անց էդ թաղում, քուչում էլի գողություն է կատարվում, հավաքում են բոլորին, ով որ նստել է, և ծեծելով որոշում են` ով է գողը»:

«Համաներման ակտը ունի մի խնդիր` դուր գալ միջազգային հանրությանը, միջազգային հանրությունը փող է տվել Հայաստանին, և հիմա ամեն ինչ պիտի անի, որ այդ փողը հետ գա: Ուրիշ բան էս իշխանություններին չի հետաքրքրում, միայն և միայն իշխանություն պահելը և փող ստանալը»,- ասել է Միքայել Դանիելյանը:

Ըստ նրա` միջազգային ճնշում չէր լինի, եթե ներքին ճնշումը չլիներ:

Tekali Taxi